System of a Down ռոք խումբը 15 տարվա ընդմիջումից հետո երկու նոր երգ է թողարկել։ System of a Down ռոք խմբի վոկալիստ, Գրեմիի մրցանակակիր Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ չափազանց կարևոր բան ունեն ասելու՝ որպես միասնական ձայն:
Protect The Land և Genocidal Humanoidz երգերը խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը իրականացվում է Արցախի և Հայաստանի դեմ:
Երգերն արդեն (գնելու համար) հասանելի են ռոք խմբի պաշոնական էջում։ Գումարն ուղղվելու է «Հայաստան» հիմնադրամին։